Նիհարեցնող հաբերը կարող են անդառնալի հետևաքների հանգեցնել
Հայտնի Garcinia cambogia հավելումը նպաստում է քաշի նվազեցմանը, սակայն վտանգավոր է հակադեպրեսանտ ընդունող մարդկանց համար: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Live Science-ին:
Գիտնականներն ուսումնասիրել են 35-ամյա կնոջ դեպքը, ով կենսաքիմիական սննդային հավելումներն (ԿՍՀ) ու Garcinia cambogia-ն հակադեպրեսանտների հետ զուգահեռ օգտագործել է 2-3 ամսվա ընթացքում:
Կինն սկսել է կակազել, նրա մոտ ավելացել է քրտնարտադրությունը, արագացել է սրտի աշխատանքը, բարձրացել է արյան ճնշումը, ինչպես նաև՝ ոտքերի հատվածում ակամա մկանային ջղաձգություններ են նկատվել: Այս ամենը սերոտոնինի անոմալ բարձ ցուցանիշների վկայությունն է:
Ավելի վաղ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում Garcinia cambogia-ն ի վիճակի է բարձրացնել սերոտոնինի կոնցենտրացիան: Հակադեպրեսանտները ևս նույն գործառույթն են իրականացնում, իսկ արդյունքում՝ առաջանում է թունավորում:










