Toyota-ի կենտրոնական գրասենյակը Կալիֆոռնիայից տեղափոխվում է Տեխաս
Toyota մեքենաշինական ընկերությունը վաճառքի ու մարքեթինգի իր կենտրոնական գրասենյակը տեղափոխում է Տեխաս, հայտնում է The Los Angeles Times-ը:
Ըստ աղբյուրի՝ Կալիֆոռնիայից Տեխաս կտեղափոխվի կենտրոնական գրասենյակի մեծ մասը:
Այս կերպ Toyota-ի ամերիկյան բիզնեսի մենեջմենթն ավելի մոտ կլինի այն շրջաններին, որտեղ ընկերությունն արտադրում է այդ շուկայի մեքենաների մեծ մասը: Ներկայում Toyota ապրանքանիշի արտադրանքի 75%-ն արտադրվում և վաճառվում է ԱՄՆ-ի գործարաններում, այդ թվում՝ Տեխասի, Միսիսիպիի և Կենտուկիի գործարաններում:
Կալիֆոռնիայի Տորանս քաղաքի Toyota-ի կենտրոնում մոտ 5,3 հազար մարդ է աշխատում: Առայժմ անհայտ է, թե որքան աշխատակից կտեղափոխվի Տեխասի Դալաս քաղաք: Գործընթացը կարող է մի քանի տարի տևել:










