Եվրոպային մի շարք արևադարձային հիվանդություններ են սպառնում. ԱՀԿ
Մալարիան, արևադարձային տենդը, դեղին և հեմերոգիկ տենդը, որպես կանոն, նախկինում հանդիպում էին ասիական և աֆրիկյան երկրներում: Այսօր 77.000 եվրոպացի, նույնիսկ՝ նրանք, ովքեր չեն ճանապարհորդում, ամեն տարի վարակվում են տարբեր վարակիչ հիվանդություններով, որոնք տարածվում են լվերի, մոծակների, մժեղների և մի շարք այլ միջատների միջոցով:Այս մասին հղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի լրատվական ծառայության հաղորդագրությանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ահանգստացած է և կոչ է անում կասեցնել փոխանցվող հիվանդությունների տարածումը:
Դեղին տենդն, օրինակ, որի մասին Եվրոպայում չեն հիշում արդեն 150 տարի, հայտնվել է Մայորկայում և ՌԴ հարավում: Մեկ այլ վարակակիր, այսպես կոչված՝ «ասիական վագրային մժեղը», հարավարևելյան Ասիայից տեղափոխվել է ԱՄՆ, իսկ այնտեղից՝ Ֆրանսիա և Բելգիա:
Ընդ որում՝ այդ վարակակիր միջատները մի վայրից մյուսն են տեղափոխվում անվադողերի միջոցով:
Գիտնականները կարծում են, որ գլոբալ տաքացումներից բացի՝ վարակակիրների միջոցով տարածվող հիվանդությունների պատճառ է հանդիսանում նաև համաշխարհային գլոբալացումն ու միջազգային առևտուրը:










