Ամերիկացի ինժեներները նախագծել են աշխարհի ամենաարագընթաց հեծանիվը (լուսանկարներ)
Արտասովոր տեսք ունեցող հեծանիվի նախագծող ինժեներները մտադիր են այն դարձնել աշխարհի ամենաարագընթացը՝ համաշխարհային ռեկորդ սահմանելով:
Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ Arion 1-ը նախագծել է Լիվերփուլի համալսարանի 8 ուսանող ինժեներ: Սարքավորումն, ասես, անիվներ կամ վարորդի կարիք չունի, սակայն այն պատված է աերոդինամիկ պատյանով, որը նախագծվել է շրջված կաթիլանման կաղապարի տեսքով, որը թույլ է տալիս հնարավորինս հեշտ հաղթահարել օդի դիմադրությունը:
Arion 1 հեծանիվը կգործարկվի 2015-ի մայիսին: Նորագույն սարքով նախատեսվում է գերզանցել ներկայիս համաշխարհային ռեկորդը, որը պատկանում է ամենաարագ էկզոտիկ կառուցվածք ունեցող հոլանդական XeloX3 հեծանիվին՝ 133 կմ/ժամ արագությամբ:
Arion 1-ը ներկա պահին նախագծման փուլում է գտնվում, սակայն ինժեներները մտադիր են այն զարգացնել, այնպես, որ վերջինս սահմանի 144 կմ/ժամ արագությունը:



Շարժանկարում պատկերվում է. թե ինչպես է Xelox 3-ն անցնում՝ 133 կմ/ժամ արագությամբ:












