Բնակարանի ամենակեղտոտ վայրը ննջարանն է

20:02 • 29.04.14

Ննջարանը բնակարանի ամենակեղտոտ վայրն է, որի պատճառով բրիտանացիների մոտ 34 %-ը ալերգիաների նախանշաններ է ունենում:  Ընդ որում՝ ըստ հարցման արդյունքների՝ բրիտանացիների 17 %-ը անկողնու սպիտակեղենը փոխում է ամիսը մեկ անգամ, իսկ Լոնդոնի բնակիչները՝ երկու ամիսը մեկ:

Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The Daily Mail-ին:

 


Բրիտանացիների 33 %-ն ավելի ալերգիկ վայր է համարել հյուրասենյակը, 18 %-ը` խոհանոցը: 

Սովորաբար ալերգիայի պատճառ են դառնում բորբոսները, փոշու լվերը և կենդանիների մորթիները: Դրանցից առաջացած ալերգիաների դեպքում մարդիկ սկսում են փռշտալ, աչքերի հատվածում քոր, ցան է առաջանում:


 

Բնակարանի ամենակեղտոտ վայրը ննջարանն է