Հայտնի է Nokia-ի նոր ղեկավարը

11:13 • 29.04.14

Ֆիննական Nokia ընկերության նոր գլխավոր տնօրեն կդառնա Ռաջիվ Սուրին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը: Ավելի վաղ այս մասին հայտնել էր ֆիննական Helsingin Sanomat թերթը։

 

Մինչ այժմ Սուրին ղեկավարում էր Nokia Solutions and Networks (NSN) ստորաբաժանումը՝ այն շրջանում, երբ ընկերությունը դեռ բջջային հեռախոսներ էր արտադրում։

 

Հենց Սուրին էր կարողացել է եկամտաբեր դարձնել ստորաբաժանումը, և դա ընկերությանը բերել էր իր եկամտի մեծ մասը՝ 12,7 մլրդ՝ 17, 58 մլրդ ԱՄՆ դոլարից:

 

 

Հայտնի է Nokia-ի նոր ղեկավարը