Բիլ Գեյթսն ասել է, թե որոնք են ամենավտանգավոր արարածները

12:14 • 30.04.14

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բլոգում գրառում է կատարել, որում Երկրի ամենավտանգավոր արարած է անվանել մոծակներին, հայտնում է gazeta.ru-ն։

 

Գեյթսը կից ինֆոգրաֆիկա է ներկայացրել, որի համաձայն մոծակները լիովին արդարացնում են իրենց տրված այդ բնորոշումը:

Բանն այն է, որ մոծակները մալարիայի տարածողներ են և այդ կերպ տարեկան 700 հազար մարդ են սպանում: Այն դեպքում, երբ օձերն ու կոկորդիլոսները՝ տարեկան համապատասխանաբար 50 հազար և 1000 մարդ։

 

Գոյություն ունի մոծակների մոտ 2.500 տեսակ: Նրանք ապրում են ամենուր, Անտարկտիկայից բացի: Բոլորն էլ՝ մարդու համար մահացու վտանգավոր։

 

Իսկ ամենա-ամենավտանգավորը, ըստ Գեյթսի, Anopheles gambiae տեսակն է՝ մոլորակի գլխավոր մարդասպանը։

Բիլ Գեյթսն ասել է, թե որոնք են ամենավտանգավոր արարածները