5 ֆուտուրիստական շինարարական նյութ, որոնք կարող են հեղաշրջել շինարարության ոլորտը (լուսանկարներ)

20:29 • 30.04.14

Գիտնականները մշտապես փորձում են ավելի թեթև, ավելի ամուր և առավել էներգաարդյունավետ շինարարական նյութեր հայտնաբերել, որոնք ապագայում կփոխեն շինարարական ոլորտը: Այս մասին գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով մի շարք նորարար նյութեր, որոնք կարող են հեշտացնել կառուցման աշխատանքները:


Գրաֆենը չափազանց բարակ և ամուր է:


Գրաֆենը մաքուր բնածուխից պատրաստված նյութ է: Բնածուխը տեղադրել են մեկ ատոմի հաստությամբ մեղրամոմի բջիջներում: Գրաֆենն անվանում են «կախարդական նյութ», քանի որ այն բարակ է, ամուր, ճկուն, էլեկտրաէներգիա է փոխանցում և գրեթե թափանցիկ է: Գրաֆենի կիրառություններն անսահմանափակ են: Գրաֆենի հետազոտողները Նոբելյան մրցանակի են արժանացել ֆիզիկայի ասպարեզում՝ 2010-ին:

graphene


Սուպեր անջրանցիկ նյութը ետ է մղում ջրի կաթիլները:


Չափազանց փոքր չափերի կոներից բաղկացած հյուսվածքային մակերևույթը ետ է մղում ջրի կաթիլները: Սուպեր հիդրոֆոբ մակերևույթը ստեղծել են Նյու Յորքի Բրուքլինյան լաբորատորիայի մասնագետները: Այն տարբերվում է այլ ջրակայուն նյութերից, քանի որ կարող է դիմակայել չափազանց բարձր ջերմաստիճանային, ճնշման և խոնավության պայմաններին:
Այն ո´չ միայն չի թրջվում, այլև՝ մաքուր է մնում, քանի որ ջրի կաթիլները, որոնք սահում են նյութի վրայով, իրենց հետ դուրս են մղում եղած փոշին:

water droplet.gif


Աերոգրաֆիտը 75 անգամ ավելի թեթև է, քան փրփրապլաստը:


Աերոգրաֆիտը ստեղծել են Համբուրգի Տեխնոլոգիայի համալսարանի մասնագետները՝ 2012-ին: Այն պատրաստված է սնամեջ ածխածնային խողովակների շարքից: Այն սև գույնի է, քանի որ ամբողջությամբ կլանում է լուսային ճառագայթները, կայուն է սենյակային ջերմաստիճանում և կարող է էլեկտրաէներգիա փոխանցել:
Այն կարող է սեղմվել իր բնական մակերեսի 95 տոկոսի չափով, ապա կրկին ստանալ իր նախկին ձևն՝ առանց վնասվելու: Ճնշման ներքո այն ավելի ամուր է դառնում:

Aerographite


Գերբարակ նյութը կարող է կանգնեցնել մեծ արագությամբ ընթացող օբյեկտները:

 

Գերբարակ նյութը կարող է ընթացքի ժամանակ կանգնեցնել արագընթաց գնդակը, ինչպես օրինակ՝ փամփուշտը: Ռետինից և 20 նանոմետր հաստությամբ ապակյա շերտերից պատրաստված նյութը կարող է կիրառվել էներգիայի ցրման համար:

Bullet-proof material

 

Ոսկրանման նյութն ավելի թեթև է, քան ջուրը և ավելի ամուր, քան պողպատի որոշ տեսակներ:

 

Մեղրամոմի տեսք ունեցող նյութ, որը ջրից ավելի քիչ է խիտ, սակայն ավելի ամուր է, քան պողպատը: Այն նմանակում է կիսով չափ փայտից պատրաստված կառույցի՝ հորիզոնական, ուղղահայաց և անկյունագծային հենակներից: Գերթեթև նյութը 45-90 տոկոս օդ է պարունակում, միաժամանակ` կարող է դիմակայել 20 կգ քաշի ճնշմանը` 6 քառ. սմ-ի վրա: Կարլսրուե քաղաքի Տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների թիմը պոլիմերային նյութի և կավահողի բաղադրիչները 3D լազերային վիմագրության միջոցով դասավորել է կանոնավոր կաղապարում: Նրանց իրականացրած միկրոճարտարապետական գործընթացի արդյունքում ծակոտկեն նյութ է ստեղծվել, որը խտության և ամրության ավելի բարձր մակարդակ ունի, քան` ոսկորը, ալյումինը կամ պողպատը:

 honeycomb.gif

5 ֆուտուրիստական շինարարական նյութ, որոնք կարող են հեղաշրջել շինարարության ոլորտը (լուսանկարներ)