Iceni. բրիտանացիները ստեղծել են «ամենախնայող» մեքենաները (լուսանկարներ)
Վառելիքն ավելի է թանկանում, ուստի մեքենաշինական բրենդներն այժմ մրցում են արագընթաց, խնայող ու կենսավառելիքների հիմքով գործող փոխադրամիջոցների ստեղծման հարցում։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանական Trident ընկերությունը ներկայացրել է սպորտային 2 նոր մոդել՝ Iceni Magna-ն և Iceni Venturer-ը, որոնք ոչ միայն զարգացնում են 321 կմ/ժ արագություն, այլև, ըստ ընկերության, ամենախնայողն են աշխարհում։
Դրանք կարող են 3.220 կմ տարածություն անցնել՝ ծախսելով ընդամենը 1 բաք կենսավառելիք։ 161.600 դոլար արժողությամբ մեքենաները համալրված են 6.6 լ ծավալով Turbo Diesel V8 շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.7 վայրկյանում։
Նորույթը գործում է դիզելային, ինչպես նաև կենսադիզելային վառելիքի հիմքով, ինչպիսին են բուսայուղը, սոյայի հատիկների յուղը, կերոսինն ու պարաֆինը։

















