Microsoft-ը, Oracle-ը, Hewlett-Packard-ը պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ. ԶԼՄ-ներ

10:00 • 30.04.14

Ամերիկյան Microsoft, Oracle, Symantec և Hewlett-Packard ընկերությունները պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ, հայտնում է gazeta.ru-ն: Այս մասին աղբյուրին հայտնի է դարձել իր տեղեկատվական աղբյուրներից, սակայն կառույցներից շատերում հրաժարվել են մեկնաբանել լուրը:

 

Նրանք և ՏՏ ոլորտի այլ ընկերություններ կդադարեցնեն իրենց համագործակցությունը ռուսաստանյան բանկերի և ընկերությունների հետ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել:

 

Ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներն արդեն իսկ զգուշացրել են ռուսաստանյան ընկերություններին համակարգային ինտեգրման հետ կապված խնդիրների մասին։

«Ռոսիա» բանկում սպասում են, որ շուտով կանջատվի բանկի արտասահմանյան ծրագրային ապահովումը՝ նույն գործողությունների շրջանակում:

 

Աղբյուրի կանխատեսմամբ՝ այս իրավիճակը կհանգեցնի Ռուսաստանում սեփական ծրագրային և սարքային ապահովման ստեղծմանը: Այժմ ռուսաստանյան ընկերությունները 92%-ով կախված են արտասահմանյան ծրագրային ապահովումից և տեղեկատվական տեխնոլոգիաներից։

Microsoft-ը, Oracle-ը, Hewlett-Packard-ը պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ. ԶԼՄ-ներ