Լոնդոնի երկնակամարում ՉԹՕ է նկատվել

19:33 • 30.04.14

Բրիտանական մայրաքաղաքի բնակիչները երկնքում չբացահայտված թռչող օբյեկտ են տեսել։ Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mirror-ին:

Ականատեսները սոց ցանցերում անհայտ օբյեկտի մասին բազմաթիվ պատմություններ են հրապարակել և լուսանկարներ են տեղադրել: Նրանց խոսքով՝ այն տիեզերանավի է նմանվել:

Շատերը պնդում են, որ անհայտ օբյեկտը սև է եղել և անընդմեջ պտույտներ է իրականացրել: Լոնդոնցիների դիտարկումների համաձայն՝ խորհրդավոր սարքը թռել է Հայբորգի և Իզլինգթոնի ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ականատեսներից մեկը ասել է. «Ես սկզբում մտածեցի, որ երկնքում օդապարիկ է շարժվում, քանի որ սարքը բոլոր կողմերից լուսավորված էր»։
 

Լոնդոնի երկնակամարում ՉԹՕ է նկատվել