Սինթեզված մաշկը կոսմետիկայի և դեղամիջոցների թեստավորման մեջ հեղափոխություն կառաջացնի

01:02 • 30.04.14

Լոնդոնի Կայսերական քոլեջի ղեկավարման ներքո գտնվող գիտնականների միջազգային խումբը լաբորատորիայում մաշկի այնպիսի շերտ է ստեղծել, որը կկարողանա պաշտպանել վարակներից: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The Independent-ին:

 

Մաշկի այդ շերտը գիտնականներն ստացել են պլյուրիպոտենտային ցողունային բջիջներից, որոնք ընդունակ են մարմնի տարբեր բջիջների վերածվել:

Մասնագետների կարծիքով՝ ստացված մաշկի շերտը կարելի է օգտագործել դեղամիջոցների և կոսմետիկական պարագաների փորձարկման ժամանակ՝ նվազագույն կորուստներով:

 

Այն նաև մաշկային հիվանդությունների բուժման նոր մեթոդների ստեղծման հնարավորություն է տալիս:

 

Սինթեզված մաշկը կոսմետիկայի և դեղամիջոցների թեստավորման մեջ հեղափոխություն կառաջացնի