Հայտնի է 2013թ. ամենաշատ վաճառված ավտոմեքենան
Toyota Corolla մոդելի ավտոմեքենան վաճառքների ռեկորդ է սահմանել. 1966-ին ստեղծված մոդելը 11 սերունդ է փոխել և մինչ օրս վաճառվել է 40.75 մլն օրինակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ավտոմոբիլային ոլորտի համար, գրում է segodnya.ua-ն։
Համաձայն վիճակագրական տվյալների, որոնք ներկայացնում է ընկերությունը, 2013թ. ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է 1.22 մլն նոր Toyota Corolla։ Ի տարբերություն 2012-ի՝ մոդելի համաշխարհային վաճառքի ծավալներն աճել են 5%-ով։
IHS անկախ խորհրդատվական ընկերությունը հայտնում է Toyota Corolla մոդելի 1.098.524 վաճառված մեքենաների մասին, սակայն, ինչպես նշվում է ճապոնական ընկերության մամուլի հաղորդագրությունում, IHS-ի տվյալներն ընդգրկում են շուկայի միայն 96%-ը։










