Իրանում արգելափակվել է WhatsApp-ը
Իրանն արգելափակել է կարճ հաղորդագրությունների փոխանակման WhatsApp ծառայությունը, տեղեկացնում է իրանական ISNA գործակալությունը։
Իրանի վեբ-պարունակության անթույլատրելիությունը որոշող հանձնաժողովի քարտուղար Աբդուլսալամ Հորամաբադին նշել է, որ իրենք որոշել են արգելափակել WhatsApp-ը դեռևս մարտի 20-ին։
Ինչպես նշել է Հորամաբադին, չնայած դրան՝ Իրանի տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների նախարարությունն այդ որոշումը չի իրականացրել, և հանձնաժողովը ստիպված է եղել գերատեսչությանը զգուշացնել ևս մեկ անգամ։
Նա չի նշել ծառայության արգելափակման պատճառները, հավելելով, որ հանձնաժողովը նման որոշում չի կայացրել հեռախոսային այնպիսի ծառայությունների դեպքում, ինչպիսին են Viber-ը և Instagram-ը, սակայն չի բացառվում, որ դրանց վերաբերյալ որոշում կկայացվի ապագայում։










