«Պաշտպանված աշխատող, բարեխիղճ գործատու` հզոր հայրենիք» կարգախոսով ակցիա Երևանում (լուսանկարներ)

18:54 • 01.05.14

ՀՀ փաստաբանների պալատը, Պալատի երիտասարդական խորհրդի և փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնակցությամբ մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ, Հյուսիսային պողոտայում իրականացրել են իրազեկման ակցիա, որի կարգախոսն է «պաշտպանված աշխատող, բարեխիղճ գործատու` հզոր հայրենիք»։ Այս մասին հայտնում են ՓՊ մամուլի ծառայությունից։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, աշխատանքի օրվա կապակցությամբ շնորհավորելով աշխատավորներին, նշել է. «Թե հայ աշխատողը և թե գործատուն պետք է իմանան, որ իրենք պաշտպանված են: Կոչ եմ անում պաշտպանել սեփական աշխատանքային իրավունքները»։

Երիտասարդ փաստաբանները շուրջ 500 թռուցիկներ են բաժանել քաղաքացիներին և պատասխանել նրանց հուզող հարցերին:

Թռուցիկներում հակիրճ ներկայացվել են իրավունքները և աշխատանքային կարգապահությանը վերաբերող դրույթները. 

«ԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՍ

1.Անվնաս պայմաններում աշխատելու ,
2. Աշխատավարձ ստանալու ամբողջական և ժամանակին (գիշերային, արտաժամյա և հանգստյան օրերին աշխատելու դեպքում ստանալ արտաժամյա հավելավճար),
3. Աշխատանքի ընդմիջման
4. Արձակուրդի
5. Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ ստանալու,

ՄԻ ՄՈՌԱՑԻՐ

1. Ենթարկվել աշխատանքային կարգապահությանը,
2. Ժամանակին աշխատանքի ներկայանալու ,
3. Գործառույթներդ ու գործատուի այլ հանձնարարությունները բարեխիղճ կատարել,
Հարգելի քաղաքացի այսօր ճանաչելով ու պաշտպանելով սեփական իրավունքները՝ բարեխիղճ կատարելով աշխատանքային պարտականությունները` դու կայացնում ես գալիքի Հայաստանը»: