Անձրևներն ավերիչ ջրհեղեղների պատճառ են դարձել ԱՄՆ Ֆլորիդա և Ալաբամա նահանգներում
ԱՄՆ մի քանի նահանգներում անձրևներն ուժեղ ջրհեղեղների պատճառ են դարձել, որի հետևանքով 35 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Որոշ շրջաններում մեկ օրվա ընթացքում 50 սմ-ի հասնող տեղումներ են կուտակվել, որի հետևանքով բազմաթիվ ճանապարհներ ու կամուրջներ են փակվել, փրկարարները հեղեղման տակ մնացած տների բնակիչներին օգնության են հասել նավակներով և ուղղաթիռներով: Ռիկ Սկոտ նահանգի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել նահանգում:
Անցած մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ արևմտյան և հարավային շրջաններին մի շարք հզոր տորնադոներ են հարվածել:










