Սանկտ-Պետերբուրգ-Անտալիա չվերթի հարբած ուղևորը ծեծել է ուղեկցորդներին
Սանկտ-Պետերբուրգ - Անտալիա չվերթի ուղևորը ծեծկռտուքի պատճառ է դարձել, հայտնում է Interfax-ը:
Ռուսաստանցի երիտասարդ ուղևորը, որը գտնվել է անսթափ վիճակում, ծեծի է ենթարկել երեք ուղեկցորդների, այդ թվում՝ մեկ կնոջ: Նրանք լուրջ վնասվածքներ են ստացել և այժմ բուժօգնություն են ստանում:
1985 թ. ծնված տղամարդը սկսել է նեղացնել կողքին նստած ուղևորներին և զանգվածային ծեծկռտուքի պատճառ է դարձել:
Անհանգիստ ուղևորին ձերբակալել է արդեն թուրքական ոստիկանությունը:










