ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը կարծում է, որ ՀՀ Կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունները տնտեսական ենթատեքստ ունեն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Կառավարությունում տեղի ունեցող փոփոխություններին, մասնավորապես՝ նրան, որ մաքսային տեսչությունը ՀՀ Նախագահի որոշմամբ միացավ ֆինանսների նախարարությանը, ասաց, որ այդ փոփոխությունները զուտ տնտեսական ենթատեքստ ունեն:
«Կարծում եմ, որ հիմնական շեշտը պետք է դրվի կայուն զարգացման վրա: Կարծում եմ, որ իշխանությունները կկարողանան հասնել այդ նպատակին: Մնացած ամեն ինչը դրանից է կախված: Կարևորը՝ որևէ վատ զարգացում չլինի, լինի զարգացում նորմալ, հետևողական, հանգիստ մթնոլորտում»,-նշեց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով. «Որևէ քաղաքական ենթատեքստ ես այդտեղ չեմ տեսնում: Ուղղակի երևի այդպես ավելի հեշտ կլինի կառավարել տնտեսական միջոցները և նրանց օգտագործումը»:










