Բալի հյութը կարող է ամբողջովին փոխարինել քնաբեր դեղամիջոցներին

00:47 • 01.05.14

Բալի հյութը կարող է ամբողջովին փոխարինել քնաբեր դեղամիջոցներին: Հյութն անհրաժեշտ է խմել առավոտյան և երեկոյան ժամերին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկու շաբաթվա ընթացքում տվյալ ռեժիմով հյութի օգտագործումը ավելացնում է քնի տևողությունը շուրջ 90 րոպեով: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Business Standard-ին:


Մասնագետները փաստում են, որ բալի հյութը քնի վերականգնման անվտանգ միջոց է: Քնաբերներն ավելի նպատակահարմար են երիտասարդների օգտագործման համար, իսկ տարեցների մոտ դեղահաբերը մի շարք խնդիրներ են առաջացնում:


Հյութի արդյունավետությունը կապված է նրա մեջ պարունակվող մելոտոնին հորմոնի առկայությամբ, որն օգնում է կարգավորել արթուն ժամանակահատվածի և քնի ցիկլերը:

 

Բալի հյութը կարող է ամբողջովին փոխարինել քնաբեր դեղամիջոցներին