Նորաստեղծ մարտկոցը առանց լիցքավորման կարող է ծառայել 50 տարի

10:41 • 01.05.14

Շնորհիվ մի խումբ ամերիկացի գիտնականների՝ մոտ ապագայում էլեկտրական սարքերը կարող են տասնամյակներ շարունակ ծառայել՝ օգտվելով ընդամենը 1 մարտկոցից, նշում է The Daily Mail-ը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Էներգետիկայի ազգային լաբորատորիայի մասնագետները ստեղծել են «հեղափոխական» տեխնոլոգիա, որ հնարավորություն է տալիս մարտկոցին ծառայել մինչև 50 տարի։

 

Մասնագետների խոսքերով, այս հայտնագործությունն առավել արդյունավետ կլինի հատկապես տարատեսակ զգայակների աշխատանքի համար, որոնք քիչ էներգիա են օգտագործում։
 

Նորաստեղծ մարտկոցը առանց լիցքավորման կարող է ծառայել 50 տարի