Սաուդացի կանայք դատի են տվել ամուսիններին՝ երեխաներին կրծքով կերակրելու դիմաց չվճարվելու համար
Սաուդյան Արաբիայի դատարաններում մի խումբ կանայք 13 հայց են ներկայացրել իրենց ամուսինների դեմ՝ փորձելով պարտադրել վերջիններին վճարել իրենց՝ երեխաներին կրծքով կերակրելու համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ըստ Շարիաթի իրավական համակարգի, միանգամայն բնական է, որ մայրը երեխային կրծքով կերակրելու համար վարձատրություն է պահանջում։
Աղբյուրը հավելում է, որ անգամ ամուսնալուծված ու այրի կանայք իրավունք ունեն նման վարձատրություն պահանջելու։










