Բրիտանացի բանտարկյալներին բեռնատարների վարորդական կուրսերի են ուղարկում

23:14 • 01.05.14

Դատապարտյալների սոցիալականացման նոր սխեման փորձարկվել է Մեծ Բրիտանիայի Կենտ կոմսությունում: Կալանավորներին, որոնց ազատման ժամկետը մոտենում է, խոշոր տրանսպորտային միջոցների վարորդական դասերի են ուղարկել: Այս մասին հաղորդում է Rossia Today-ը՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Տեղացիները, որոնց գրպանին հարիր չէ թանկարժեք ուսուցումը, զայրացած են բանտային ղեկավարության նման նախաձեռնության համար և այն անվանում են «ապտակ սովորական աշխատողին»:


Այս անսովոր ակցիային ներգրավված են Կենտ կոմսության հյուսիսային ափին տեղակայված Շեպպի կղզում գտնվող՝ Սթենֆորդի Հիլլ բանտի կալանավորները: