Դամասկոսում դպրոց է ռմբակոծվել

14:45 • 01.05.14

Սիրիայի զինյալ ընդդիմությունն այսօր ականանետերով հարձակման է ենթարկել Դամասկոսի կենտրոնում գտնվող Կանավաթ փողոցը։

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, արկերից մեկը հարվածել է Սաադե մասնավոր դպրոցին և վնասել տանիքը։ Երկու ուսուցիչ վիրավորվել է։

 

Երկու օր առաջ սիրիական մայրաքաղաքում զինյալները հարձակման են ենթարկել շիական ուսումնարանը՝ Շագգուր թաղամասում։ Այդ ժամանակ զոհվել էր 17, վիրավորվել 86 մարդ։ Նրանց մեծամասնությունն ուսանողներ են եղել։