Արցախի Հանրապետությունում այսօր տոնական միջոցառումներ չեն լինելու
Արցախի Հանրապետությունում Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ պետական մակարդակով տոնական միջոցառումներ չեն կազմակերպվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Բոլորը տանն են, ոչ աշխատանքային օր է: Սովորական, նորմալ տրամադրություն է, մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով. կարճ ասած՝ հանգստանում են»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով. «Չնայած, որ Աշխատանքի միջազգային օրն է, բայց մարդիկ այսօր որևէ բանով չեն զբաղվում, տանն են»:
Դավիթ Բաբայանն ասաց նաև, որ երեկոյան հնարավոր է, որ որոշ փոքր միջոցառումներ տեղի ունենան, բայց դրանք զանգվածային բնույթ չեն կրելու:










