Dolce&Gabbana-ի դիզայներներին դատապարտել են 18 ամսվա ազատազրկման՝ հարկերի չվճարման համար
Նորաձևության աշխարհի ամենահայտնի դիզայներական դուետներից մեկը՝ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան, դատարանի որոշմամբ, դատապարտվել են 18 ամսվա ազատազրկման՝ հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, թեև դիզայներների փաստաբանը ջանք չի խնայել իր պաշտպանյալներին ազատության մեջ պահելու համար, այնուհանդերձ Իտալիայի բողոքարկիչ դատարանը նրանցից յուրաքանչյուրի համար սահմանել է 18 ամսվա ազատազրկում։
Հաղորդվում է, որ Դոլչեն և Գաբանան մեղադրվում են Լյուքսեմբուրգում գործող «Գադո» ընկերության միջոցով 1 մլրդ դոլարի հարկ չվճարելու համար։ Դիզայներներն ասել են, որ պատրաստվում են բողոքարկել վճիռը։










