Զինյալները գրավել են Դոնեցկի դատախազության շենքը. ներքին ուժերի մի քանի զինվորներ վիրավոր են

18:56 • 01.05.14

Ուկրաինայի տարբեր հատվածներում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Զինյալները գրոհով վերցրել են Դոնեցկի շրջանի դատախազության շենքը:


Ինչպես հաղորդում է УНИАН-ը՝ ներկա պահին անջատողականները շենքի ճակատային մասում տեղադրում են ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության դրոշները: Դատախազության շենքի մոտ շուրջ 1000 ցուցարար է գտնվում:


Ցուցարարներից շատերը ներքին ուժերի զինվորներից խլել են նրանց սաղավարտներն ու վահանները: Հաղորդվում է նաև, որ ներքին ուժերի մի շարք զինվորներ վնասվածքներ են ստացել: Մոտակայքում զրահամեքենա է կանգնած, որում հրացանակիրներ են գտնվում:
 

 

Բախումների արդյունքում տուժել է շուրջ 15 մարդ, նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: