Գիտնականներն առաջին անգամ հաշվել են մեկ օրվա տևողությունն էկզոմոլորակի վրա
Հոլանդացի գիտնականների խմբին առաջին անգամ հաջողվել է որոշել Beta Pictoris b էկզոմոլորակի (արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակ) պտտման արագությունը: Դա արվել է Եվրոպական հարավային աստղադիտարանին պատկանող VLT աստղադիտակի միջոցով:
Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ Լեյդենի համալսարանի և Նիդերլանդներում Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աստղագետների խումբը Չիլիում տեղակայված VLT աստղադիտակի շնորհիվ կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ Beta Pictoris էկզոմոլորակը պտտվում է 100 000 կմ/ժամ արագությամբ, ինչը գրեթե համեմատական է Յուպիտերի հետ:
16 անգամ Երկիր մոլորակից մեծ Beta Pictoris-ի կատարած հասարակածային պտույտի շուրջ հաշվարկներ անելով՝ գիտնականները հայտնաբերել են, որ մեկ օրը էկզոմոլորակի վրա տևում է 8 ժամ: Գիտնականները ենթադրում են, որ մոլորակների զանգվածի և պտույտի միջև որոշակի հարաբերություն գոյություն ունի:
Beta Pictoris մոլորակը գտնվում է Երկրից 63 տարի լուսնային հեռավորության վրա: Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակը բավականին երիտասարդ է. այն գոյություն ունի 20 մլն տարի և հայտնաբերվել է 2008-ին:










