Ամերիկյան բանտը գազի պայթյունից փլուզվել է. կա 150 վիրավոր

13:20 • 01.05.14

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում՝ Էսկամբիա շրջանի բանտում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 150 տուժած, հայտնում է FoxNews-ը:

Նրանց թվում են ինչպես կալանավորներ, այնպես էլ իրավապահներ: Տեղի ոստիկանությունը տվյալներ չունի վթարի հետևանքով հնարավոր փախուստի դիմածների մասին:

Պայթյունի պահին բանտի շենքում 600 կալանավոր է եղել, շենքը մասամբ փլուզվել է: Կալանավորները ժամանակավորապես այլ քրեակատարողական հիմնարկներ են ուղարկվել: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում: