Երեխայի գենետիկ համակարգը հնարավոր է փոփոխել՝ վերանայելով ապագա մայրերի սննդակարգը

01:25 • 01.05.14

Հղիության առաջին ամիսների ընթացքում կանանց սննդակարգն անպայման ազդում է ապագա երեխայի ԴՆԹ-ի վրա: Այս մասին հղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:


Գիտնականները հետազոտություն են կատարել՝ հատուկ հսկողության տակ պահելով Գամբիայի գյուղական շրջաններից 84 հղի կանանց: Նրանց սննդակարգն ամբողջությամբ փոփոխվել է՝ կապված սեզոնի հետ:


Պարզվել է, որ անձրևային սեզոնի ընթացքում ծնված երեխաները ուսումնասիրված 6 գեներում ավելի շատ մեթիլ խմբեր են ունեցել, ինչը պայմանավորված է եղել մոր արյան մեջ գտնվող տարբեր սնուցիչներով: Այսինքն՝ սննդակարգը փոփոխության է ենթարկել երեխաների գենետիկ համակարգը:

 

Երեխայի գենետիկ համակարգը հնարավոր է փոփոխել՝ վերանայելով ապագա մայրերի սննդակարգը