Ֆրանսիացի լրագրողին առանց պատճառաբանության արտաքսել են Բաքվից
Ֆրանսիական ITL հեռուստաընկերության մոսկովյան գրասենյակի թղթակից Իրինա Վոլոշինան արտաքսվել է Բաքվից. տեղեկացնում է haqqin.az ադրբեջանական կայքը։
Նա առավոտյան 5-ի թռիչքով Ադրբեջան է ժամանել Մոսկվայից՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին հեռուստատեսային ռեպորտաժ պատրաստելու համար։
Լրագրողը, սակայն, չի հասել սահմանային անցակետին։ Նրան կանգնեցրել և առանց բացատրության ետ են վերադարձրել։ Վոլոշինան Մոսկվա է վերադարձել ժամը 10։00-ի չվերթով։
Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեյլա Յունուսը, որի հետ ֆրանսիացի լրագրողը հեռախոսային կապ է հաստատել։ Վոլոշինան Ֆրանսիայի քաղաքացիություն ունի։










