Գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ ավելի կարճ ապրում

00:10 • 01.05.14

Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց կյանքի միջին տևողությունը ավելի քիչ է, քան կանանցը, և դա պայմանավորված է գենետիկ համակարգի կառուցվածքային առանձնահատկություններով: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով MegaMedPortal-ին:


Խնդիրն այն է, որ գոյություն ունի կապ արյան բջիջներում առկա Y-քրոմոսոմների կորստի և օնկոլոգիական հիվանդությունների հետևանքով կյանքի տևողության կրճատման միջև: Քաղցկեղի տարածման և մահվան ցուցանիշները նույնպես բարձր են տղամարդկանց մոտ:


Նորմալ բջիջների ԴՆԹ փոփոխությունները կուտակվում են ողջ կյանքի ընթացքում: Արդյունքում՝ դրանք կարող են քաղցկեղի, շաքարախտի և այլ հիվանդությունների ձևափոխվել:

 

Գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ ավելի կարճ ապրում