Մայիսմեկյան ցույցերն ու երթերն աշխարհի տարբեր երկրներում՝ լուսանկարներով
Աշխարհի մի շարք երկրներում այսօր նշվում է Աշխատանքի միջազգային օրը, որի շրջանակներում մայիսի մեկին նվիրված տոնակատարություններ են անցկացվում:
Տոնը հաստատվել է 1889-ին Երկրորդ միջազգային կոնգրեսի ժամանակ՝ ի հիշատակ Չիկագոյում 8-ժամյա աշխատանքային գրաֆիկի սահմանման համար պայքարող աշխատավորների:
Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը՝ այսօր մայիս 1-ը որպես աշխատավորների օր նշվում է աշխարհի 142 երկրներում, որտեղ բազմամարդ ցույցեր, խաղաղ երթեր ու տոնական շքերթներ են իրականացվում:
Մայիսմեկյան բողոքի ցույցեր են անցկացվել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ աշխատավարձերի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման նպատակով:

Ինդոնեզիայի աշխատավորների երթը մայրաքաղաք Ջակարտայում. քաղաքում ավելի քան 50 հազար մարդ է հավաքվել:

Ջակարտայում պարողը սալտո է կատարում մայիսմեկյան շքերթի ժամանակ:

Մայիսմեկյան ցույցը Բանգլադեշի մայրաքաղաք Դհաքայում. ցուցարարները պահանջել են պատժել կարի գործարանների տերերին և բարելավել արտադրության ոլորտում աշխատողների աշխատանքային պայմանները:

Մայիսմեկյան ցույցերը Պեկինի կենտրոնական հրապարակում. լուսանկարում երևում է չինացի հեղափոխական Սուն Յատսենի դիմանկարը:

Աթենքում և Սալոնիկում անցկացվել են բազմահազարանոց երթեր՝ ուղղված գործազրկության և միջազգային վարկատուների տնտեսական խիստ միջոցների դեմ պայքարին:

Մայիսի 1-ին արհմիությունների հայտարարած 24 ժամանոց գործադուլի շրջանակում ցույցեր են անցկացվել Ստամբուլի երկու թաղամասում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իշխանություններն արգելել են բազմահազարանոց ցույցեր անցկացնել Թաքսիմ հրապարակում:

Բեռլինում կայացել է գերմանական արհմիությունների բազմամարդ ցույցերը:

Կիևում մայիսմեկյան ցույց է անցկացվել, որի մասնակիցները պահանջել են անհապաղ սահմանդրական բարեփոխումներ անցկացնել:











