Արյան մեջ շաքարի ցածր մակարդակը կարող է հանգեցնել սրտի ռիթմի անկայունության

21:26 • 01.05.14

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակը կարող է հանգեցնել սրտի ռիթմի անկայունության, որն սպառնում է սրտի կաթվածով: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Business Standard-ին:


Հաճախ դժվար է լինում որոշել խնդիրների իրական պատճառը, հատկապես՝ 2-րդ տիպի շաքարախտ և սրտի խնդիրներ ունեցող տարեց հիվանդների պարագայում:


Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր Սիմոն Հելլերի կարծիքով՝ գիշերային ժամերին արյան բաղադրության մեջ շաքարի կրճատումը սրտի ռիթմի խանգարման պատճառ է դառնում, որի հետևանքով արյունը պատշաճ կերպով չի մատակարարվում դեպի սիրտը:


 

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակը կարող է հանգեցնել սրտի ռիթմի անկայունության