Ուկրաինացիները Շոտլանդիայի վարչապետից պահանջել են ներողություն խնդրել Պուտինի հանդեպ համակրանքի համար

23:47 • 01.05.14

Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սելմոնդը ուկրաինական համայնքի քննադատությանն է արժանացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության վերաբերյալ իր հիացմունքն արտահայտելու համար: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:


Ապրիլի 29-ին «GQ» ամսագրին տված հարցազրույցում Սելմոնդը հայտարարել էր, որ Պուտինին հաջողվել է վերականգնել Ռուսաստանի ազգային հպարտության զգացողությունը:


Նա նաև ավելացրել է, որ հասկանում է, թե ինչու է Պուտինը վայելում ազգաբնակչության աջակցությունը: Վարչապետը նույն հարցազրույցում իր դժգոհությունն է հայտնել Ուկրաինայի հանդեպ ՌԴ դիրքորոշման վերաբերյալ:


Պահպանողական, Լիբերալ և Լիբերալ դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները բաց նամակ են ուղարկել վարչապետին, որտեղ վերջինիս խոսքը որակվել է որպես «սխալ հաշվարկ»: Ինքը՝ վարչապետը, վստահ է, որ ոչ մի դատապարտելի բան չի ասել: