Տարոն Մարգարյանն անկեղծացավ՝ երկու տարի է, ինչ իր երեխաներին կենդանաբանական այգի է բերում (տեսանյութ)

14:17 • 01.05.14

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի կենդանաբանական այգու՝ արդեն ավանդույթ դարձած պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու էր եկել 4 երեխաների ու կնոջ ուղեկցությամբ։

Լրագրողների հարցին, թե որպես ծնող երեխաներին հաճա՞խ է բերում Կենդանաբանական այգի, քաղաքապետն անկեղծացավ. «Վերջին երկու տարին արդեն բերում եմ, հետագայում իրենք արդեն մեծ կլինեն, ինքնուրույն կգան»։

Տարոն Մարգարյանը նշեց, թե չնայած ծանրաբեռնված աշխատանքին՝ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է նաև ընտանիքի անդամների հետ շփվել։

Իսկ թե ի՞նչ կենդանի է առավել սիրում, քաղաքապետը նախ պատասխանեց, թե բոլորին, հետո ավելացրեց. «Ծնվել եմ ձիու տարում, և բնական է՝ առաջնայինն ինձ համար ձին է»։

Ի դեպ, վերջում լրագրողներից մեկը խնդրեց քաղաքապետին խոստանալ, որ մի օր առանձին՝ առանց տեսախցիկների ուղեկցությամբ երեխաներին կբերի կենդանաբանական այգի։ «Խոստանում եմ»,-ժպիտով նշեց նա։