Տորոնտոյի սկանդալային քաղաքապետը որոշել է բուժվել թմրանյութերից ունեցած կախվածությունից
Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը որոշել է արձակուրդ վերցնել և բուժում անցնել թմրանյութերից ունեցած կախվածությունից, հայտնում է BBC-ն:
Դա տեղի է ունեցել այն բանի ֆոնին, որ երկրորդ տեսագրությունն է հայտնվել մամուլում, որում Ֆորդը թմրանյութ է ընդունում: Նա խոստովանել է, որ թմրանյութերի հետ կապված խնդիր ունի և պատրաստ է բուժում անցնել:
Մինչ այդ, կանադացի լրագրողները գրում են, թե ոմն թմրավաճառ վեցանիշ թվի դիմաց պատրաստ է նաև քաղաքապետի մասնակցությամբ երրորդ տեսանյութը հրապարակել, որում նա արգելված թմրանյութ է օգտագործում:
Անցած տարի Ֆորդը սենսացիա էր առաջացրել՝ հայտնելով, որ ոչ սթափ վիճակում թմրանյութ է օգտագործել, իսկ մեկ այլ տեսանյութում սպառնալով սպանել ինչ-որ մեկին:
Դրանից հետո քաղաքային խորհրդում փորձել էին սահմանափակել Ֆորդի լիազորությունները, սակայն նա որոշել էր շարունակել պաշտոնավարումը և նորից առաջադրվել էր: Քաղաքապետի հաջորդ ընտրությունները Տորոնտոյում նախատեսված են նոյեմբերին: Սակայն բուժման պատճառով Ֆորդը մի փոքր ընդմիջում կանի նախընտրական արշավում:










