Volvo-ն ինքնակառավարվող մեքենաներ է փորձարկում Շվեդիայի փողոցներում

01:03 • 01.05.14

Volvo ընկերությունը վերջերս պիլոտային ծրագիր է գործարկել Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում, որի փողոցներում փորձարկում է իր ինքնակառավարվող մեքենաները՝ սովորական մեքենաների հետ զուգահեռ երթևեկության պայմաններում:


Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ Volvo-ն իր նոր ծարգիրն անվանել է «Վարի´ր ինձ. ինքնակառավարվող մեքենաները՝ հանուն կայուն շարժունակության»: Այն իրականացվում է Շվեդիայի տրանսպորտի գործակալության, Lindholmen գիտական համայնքի և Գոթենբուրգի քաղաքապետարանի հետ համատեղ:


Մի շարք մեքենաներ արդեն գործարկվել են, և դրանց ավտոմատացված տեխնոլոգիաներն աշխատել են անխափան:


«Փորձնական մեքենաներն այժմ կարող են ինքնուրույն հետևել հոսքագծերին, կարգավորել արագությունը և հետևել երթևեկությանը», - հայտնել է ընկերության ինժեներ էրիկ Կոելինգը:


Ընկերության կարծիքով՝ այս նոր տեխնոլոգիան կնպաստի առավել անվտանգ երթևեկությանը, քանի որ տրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունենում մարդկային սխալի պատճառով:


«Վարի´ր ինձ» նախագծի նպատակն է՝ 2017-ին 100 ինքնավար մեքենա ներկայացնել Գոթենբուրգի գնորդներին:


 

Volvo-ն ինքնակառավարվող մեքենաներ է փորձարկում Շվեդիայի փողոցներում