«Վանաձոր» ՔԿՀ–ում ոտքերը մեխած կալանավորը հրաժարվում է բուժզննությունից. ՔԿՎ
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը, ով իր պահանջների կատարման համար երեք օր առաջ մեխել էր ոտքերը, հրաժարվում է բժշկական զննությունից:
Այս մասին Tert.am-ին փոխանցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ դատապարտյալը ղեկավարությանը ներկայացնում է անօրինական պահանջներ: «Նրա հետ այս պահին բացատրական աշխատանքներ են տարվում»,-ասաց Գոռ Ղլեչյանը:










