Շիրակում գյուղապետը դանակահարել է իր կնոջն ու հարսին, ապա մեքենայով գլորվել ձորը. Shamshyan.com
Շիրակի մարզում այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ալվար գյուղում ձորն է ընկել Infiniti մակնիշի ավտոմեքենա և վարորդին գրեթե 90 տոկոս այրվածքներով շտապօգնության բրիգադը տեղափոխել է Գյումրիի բժշկական կենտրոն, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում Infiniti-ի վարորդ, Ալվար գյուղի բնակիչ Արտավազդ Մկրտչյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռկնվել։
Գյուղացիները կայքի թղթակցին պատմել են, որ Ա. Մկրտչյանը Ալվարի գյուղապետն է և մինչ վթարը նա կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է իր կնոջը՝ 61-ամյա Լուիզա Գաբրիելյանին, և հարսին՝ Գայանե Գոմցյանին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ։










