Ուկրաինայի նախագահի ընտրությանը մասնակցությունից հրաժարվել է 2 թեկնածու
Ուկրաինայի նախագահի երկու թեկնածու պաշտոնապես հրաժարվել է ընտրություններից, հայտնում է Interfax-ը: Մեկը «Հարավ-արևելք» հասարակական շարժման առաջնորդ Օլեգ Ցարյովն է: Նա անձամբ դիմում է գրել ԿԸՀ՝ խնդրելով հանել իր թեկնածությունը: Դիմումը փոխանցել է նրա լիազոր ներկայացուցիչը:
Ավելի վաղ Ցարյովը հայտնել էր, որ հանում է իր թեկնածությունը, և նման որոշումը նա պայմանավորել էր ազգային հեռուստաբանավեճերին իր մասնակցության մերժմամբ: Նա կոչ էր արել երկրի հարավ-արևելքից նախագահի մյուս թեկնածուներին ևս հետևել իր օրինակին:
Հինգշաբթի օրը նախագահի պաշտոնի համար պայքարից հրաժարվել էր նաև Նատալյա Կորոլյովսկայան։
Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին: Ընդհանուր առմամբ, 23 թեկնածու էր գրանցվել: Մայիսի 2-ին ԿԸՀ-ն պետք է հաստատի ընտրաթերթիկի ձևն ու տեքստը:










