Սլավյանսկում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երրորդ ուղղաթիռն է խփվել, կա զոհ. ԶԼՄ-ներ

11:14 • 02.05.14

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում, որտեղ հակաահաբեկչական գործողություն է ընթանում, ևս մեկ ուղղաթիռ է խփվել, կա զոհ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Ավելի վաղ Սլավյանսկի աշխարհազորի ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենք ևս 2 ուղղաթիռ են խփել: Մեկը՝ Մի - 24, մյուսը՝ Մի - 8: Օդաչուներից մեկը մահացել էր, մյուսը տեղափոխվել հիվանդանոց:

 

Սրանից բացի փոխհրաձգություն է տեղի ունեցել հեռուստաաշտարակի մոտ:

 

Քաղաքում ներկա դրությամբ ամեն ինչ հանգիստ է։

Քաղաքն ամբողջովին շրջափակված է ուկրաինական բանակի ուժերի կողմից:

Embedded image permalink