Ծիծաղը նվազեցնում է սթրեսը և բարելավում հիշողությունը

23:59 • 02.05.14

Մարդիկ կարևոր ինչ-որ բան հիշեցնելու նպատակով բազմաթիվ եղանակներ են հնարում՝ թաշկինակների վրա հանգույցներ կապելուց մինչև ձեռքերի վրա նշումները: Գիտնականների կարծիքով՝ հիշեցման ավելի հեշտ տարբերակ կա, որը հնարավոր է իրագործել ծիծաղի միջոցով, քանի որ այն բարելավում է հիշողությունը, ազատում է սթրեսներից, որոնք վատ ազդեցություն են ունենում հիշողության վրա: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով ABC News-ին:

 

Կալիֆորնիայի Լոմա Լինդայի անվան համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 20 մեծահասակներից կազմված խմբի, որոնց համար փորձի ընթացքում զվարճալի տեսանյութեր են ցուցադրվել:


Նույն թվից բաղկացացծ 2-րդ խմբի համար ոչինչ չի ցուցադրվել. նրանք պարզապես սպասել են իրենց հերթին: Դրանից հետո երկու խմբի մասնակիցներն էլ հիշողության թեսթ և թքի նմուշ են հանձնել, որպեսզի որոշեն սթրեսի հորմոնի՝ կարիտոզի մակարդակը:


Արդյունքում՝ պարզվել է, որ տեսանյութը դիտած և, հետևաբար, ծիծաղած մասնակիցների մոտ թեսթի արդյունքներն ավելի բարձր են եղել, իսկ կարիտոզի մակարդակը՝ նկատելիորեն ցածր:


Պատճառն այն է, որ ծիծաղը բարձրացնում է էնդորֆինների մակարդակն օրգանիզմում, ուղեղին է հասնում դոպամին հորմոնի ավելի մեծ քանակություն, որն էլ ուրախության զգացողություն է պարգևում:


Գիտնականները պնդում են, որ դա բերում է ուղեղի ալիքների ակտիվության փոփոխության և դրականորեն է ազդում հիշողության վրա:
 

Ծիծաղը նվազեցնում է սթրեսը և բարելավում հիշողությունը