Դոնեցկում առևանգել են Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականին. ԶԼՄ-ներ

23:17 • 02.05.14

Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Դոնեցկի շրջանում առևանգել են Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիի խորհրդական Նիկոլայ Յաբուկովիչին:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` УНИАН-ին հղումով, ականատեսների խոսքով` Նիկոլայ Յաբուկովիչին առանգել են զինված մարդիկ՝ մի քանի ժամ առաջ:


Մայդանի դիմակայության ժամանակ Յաբուկովիչը գտնվել է Կիևում և ղեկավարել է Մայդանի ինքնապաշտպանության 28-րդ հարյուրյակը: