Սիրիայի իշխանությունն ու ընդդիմությունը պայմանավորվել են Հոմսում հրադադարի մասին
Սիրիայի իշխանություններն ու ընդդիմադիր ուժերը պայմանավորվել են Հոմսում հրադադարի մասին, հայտնում է Agence France-Presse գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգային կենտրոնին։
«Պայմանավորվածությունը ներառում է հրադադար և ընդդիմադիրների նահանջ Հոմս նահանգի Հին քաղաքից»,- կենտրոնի հաղորդագրությունը փոխանցում է Газета-ն։
Ավելի վաղ հաղորդվում է, որ ականապատ մեքենայի պայթյունի և հրթիռակոծության հետևանքով Հոմսում զոհվել է առնվազն 100 մարդ։










