Honda-ն հետ է կանչում 28.000 մեքենա՝ անվտանգության բարձիկների անսարքության պատճառով

11:25 • 02.05.14

Ճապոնական ավտոարտադրող Honda Motor Co.-ն որոշել է հետ կանչել ԱՄՆ-ում, Կանադայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում մոտ 28.000 վաճառված ավտոմեքենա։ Այդ մասին հայտարարել են ընկերության ներկայացուցիչները։

 

Հետկանչի ենթակա են Odyssey մինիվենները, որոնք գործարանից դուրս են բերվել 2014թ. սկզբին։ Լրացուցիչ տեխնիկական սպասարկման պատճառ են դարձել անվտանգության բարձիկներում անսարքությունները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը։

 

Honda-ն ընդգծել է, որ դեռ ոչ մի տեղեկություն չի ստացել միջադեպերի մասին, որոնք կարող էին պատահել հայտնաբերված անսարքության պատճառով։
 

Honda-ն հետ է կանչում 28.000 մեքենա՝ անվտանգության բարձիկների անսարքության պատճառով