Իտալիայում կատաղի պտտահողմն անցնում է գրասենյակային շենքի միջով՝ ճանապարհին ավերելով ամենը (տեսանյութ)

16:27 • 02.05.14

Այս սարսափելի կադրերը ցույց են տալիս այն պահը, երբ պտտահողմն անցնում է Իտալիայում գտնվող գրասենյակային շենքի միջով՝ ճանապարհին ավերելով ամենը, գրում է Mirror-ը:

 

Փոթորիկն ավերածություններ է առաջացրել ապրիլի 30-ին Մոդենայի և Սան Չեզարիոյի միջև ընկած տարածքում։

 

Աշխատողները նկարահանել են այն պահը, երբ պտտահողմը մոտենում է Մոդենայի Նոնանտոլայում գտնվող շենքին՝ իր հետ բերելով մեծ թվով տարբեր բեկորներ:

 

Գրասենյակի աշխատողները ստիպված են թաքնվել սեղանների տակ, մինչ պտտահողմը պտտվում է շենքի մոտով:
Հաղորդվում է, որ պտտահողմի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական պահեստներ և արդյունաբերական շենքեր:

 

Մի քանի տներ նաև տարհանվել են փոթորկի ժամանակ։

Տեսանյութը դիտել  այստեղ։