Love Never Felt So Good. տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի նոր երգի պրեմիերան (տեսանյութ)

16:55 • 02.05.14

Լոս Անջելեսում նախօրեին անցկացված iHeartRadio Music Awards երաժշտական մրցանակաբաշխության հյուրերին հաճելի անակնկալ է մատուցվել. տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի նոր երգի շնորհանդեսը։

 

Մայքլ Ջեքսոնը Love Never Felt So Good երգը գրել է 1983 թվականին, գրում է The Telegraph-ը։

 

 Հանդիսավոր արարողության ժամանակ բեմում է հայտնվել նաև R&B երգիչ Աշերը. նա պարել է փոփ արքայի երգի ներքո։ 

 

Երգը կհայտնվի Ջեքսոնի Xscape ալբոմում, որը կլինի նրա հետմահու երկրորդ ալբոմը: Love Never Felt So Good երգն առաջինը կլինի նախկինում չթողարկված երգերի հավաքածուում։

 

Xscape-ը նաև կներառի Ջասթին Թիմբերլեյքից, Մերի Ջեյ Բլայջից, Դ՛Անջելոյից կատարումներ։

 

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականին։