Ուկրաինական Սլավյանսկում կորել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը
Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում, որտեղ մարտական գործողություններ են ընթանում, կորել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը, հայտնում է LifeNews-ը:
Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Լուկինի հետ կապ հաստատել չի հաջողվում այն բանից ի վեր, ինչ Դոնեցկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական գործողություն է սկսվել:
Լուկինն Ուկրաինայի հարավ-արևելք էր ուղարկվել՝ ավելի վաղ գերեվարված ռազմական դիտորդներին ազատ արձակելու շուրջ բանակցելու նպատակով։










