Թուրքիայում մայիսմեկյան բախումները՝ լուսանկարներով
Թուրքիայում Մայիսի 1-ին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը, բախումներ են գրանցվել ցուցարարների և իրավապահների միջև։
Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ, ջրցան մեքենա և ռետինե փամփուշտներ է օգտագործել Ստամբուլ քաղաքում՝ ցուցարարներին կենտրոնական Թաքսիմ հրապարակ հասնել թույլ չտալու համար։
Իշխանություններն արգելափակել են քաղաքի տրանսպորտային համակարգը, երկաթե բարիկադներ կանգնեցրել և ոստիկանության հազարավոր աշխատակիցների ներգրավել՝ Թաքսիմ հրապարակի մուտքն արգելափակելու համար, որը հանրահավաքների ավանդական վայրն է և անցած ամառ հակակառավարական ցույցերի կենտրոնը։
Իշխանությունների տվյալներով՝բախումների հետևանքով վիրավորվել է 90 մարդ, որոնցից 19-ը ոստիկան է, ձերբակալվել է 142 ցուցարար:
Reuters-ը Թուրքիայում նախօրեին կատարվածը ներկայացնում է լուսանկարներով.










