Մերկելն ու Օբաման Վաշինգտոնում կքննարկեն Ուկրաինայում իրավիճակը
Ուկրաինայում իրավիճակն այսօր կքննարկեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին, գրում է korrespondent.net-ը:
«Ուկրաինայում իրավիճակը, Ռուսաստանի կողմից ժնևյան համաձայնությունների շրջանակում պարտավորությունների չկատարումը կգտնվեն նախագահ Օբամայի և կանցլեր Մերկելի զրույցի կենտրոնում։ Նրանք, իհարկե, ունեն նաև օրակարգային այլ հարցեր»,- ասել է նա:
Քարնին հայտարարել է, որ ամերիկա-գերմանական «դաշինքն անփոխարինելի է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու և միաժամանակ բացվող հնարավորությունների օգտագործման առումով»։ Այդ մարտահրավերներից մեկն «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունն է»։










